Ներքին 1 տարի առաջ - 19:34 05-04-2025

66-ամյա տղամարդը Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում աշխատելիս անզգուշաբար ցած է ընկել ու մահացել. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. տեղում ոստիկանության կենտրոնական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Գոռ Մարգարայնն ու տեսուչ Գևորգ Գալոյանը ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև պարզել են մահացածի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վահագն Բ-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան