Ներքին 2 տարի առաջ - 10:15 30-10-2023

Սյունիքում 22-ամյա վարորդը, Камаз-ով մոտ 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում․ նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 23.40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 22-ամյա Վահե Ա․-ն իր վարած Камаз 5511 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Կապան ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, և «Կապան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վարորդը գիտակցության չգալով մահացել է։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել են հերթապահություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով