Ներքին 1 ամիս առաջ - 19:15 21-07-2026

Կողբում 48-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում․ 2 վիրավորները անչափահասներ են

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Կողբ գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ատոմ Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահասներ մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: