Մամուլ 2 տարի առաջ - 08:17 28-10-2023

Չինաստանը Հ1-ի համար տաղավար կկառուցի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չինաստանը պատրաստվում է Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կառուցել, որը կոչվում է 8-րդ տաղավար, ինչպես նաեւ՝ հեռարձակման դահլիճ։

Հայկական կողմը Հ1-ի տաղավարի շինարարության համար չինական կողմին պետք է ելակետային տվյալներ տրամադրի, ինչպես նաեւ՝ ապահովի համապատասխան ենթակառուցվածքներ՝ տաք ջուր, ճանապարհներ եւ այլն, իսկ բուն տաղավար-մասնաշենքը կառուցելու են չինացիները։

Հ1-ը նոր տաղավար-մասնաշենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություն էլ է ձեռք բերել՝ 28 մլն 980 հազար դրամ վճարելով հարկատուների վճարած գումարներից։