Ներքին 2 տարի առաջ - 22:17 26-10-2023

Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1-ամյա երեխայի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից, որ «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Աստղիկ Ա.-ն է:
Ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում իրենց գյուղի տան խոհանոցում ծնողի անուշադրության հետևանքով ցածր սեղանի վրա դրված եռացված ջրով լցված թեյնիկը երեխան պատահաբար շրջել է իր վրա, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան