Արտաքին 2 տարի առաջ - 14:06 24-10-2023

«Ղրիմի հարթակ»-ի շրջանակներում կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը

Պրահայում ընթացող «Ղրիմի հարթակ» համաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի ու Ուկրաինայի խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նումա Քուրթուլմուշը նշել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» և Ղրիմի թաթարների «իրավունքների» պահպանման կարևորության մասին։

Քուրթուլմուշը նաև նշել է, որ մինչ այժմ բանակցությունների արդյունքում դրական արդյունքներ են ձեռք բերվել պարենային անվտանգության, հացահատիկի միջանցքի և ռուս-ուկրաիանական հակամարտության շրջանակներում գերիների փոխանակման հարցերում։

Քուրթուլմուշը Թուրքիա է հրավիրել իր գործընկերոջը, ով երկրաշարժի պատճառով հետաձգել էր իր այցը։ Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեփանչուկն էլ շնորհակալություն է հայտնել Թուրքիային ռուս-ուկրաիանական հակամարտության շրջանակներում գործադրած քայլերի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում