Արտաքին 5 տարի առաջ - 10:28 08-06-2021

Բայդենը սատարում է «Ղրիմի հարթակ» ստեղծելու Զելենսկու նախաձեռնությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ «Ղրիմի հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը, որը Ղրիմը Կիևի վերահսկողությանը վերադարձնելուն ուղղված միջոցառումների քննարկման միջազգային հարթակ է: Այս մասին երկու ղեկավարների հեռախոսազրույցից հետո հաղորդել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջո Բայդենը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները ներկայացված են լինելու գագաթնաժողովին բարձր քաղաքական մակարդակով:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր «Ղրիմի հարթակի» միջոցով Ղրիմը Կիևի վերահսկողությանը վերադարձնելու մտադրության մասին: Ուկրաինայի նախագահը մտադիր է ծրագրի գործողությունների իրագործումը քննարկել օգոստոսի 23-ին՝ Ուկրաինայի անկախության օրվա նախօրյակին կայանալիք գագաթնաժողովին, որին հրավիրել է ԱՄՆ-ի, Կանադայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների ներկայացուցիչներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով