Ներքին 2 տարի առաջ - 14:45 21-10-2023

Տպավորություն է՝ գազային ատրճանակից են կրակել ավտոբուսի վրա․ պաշտոնյա․ ֆոտո

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անհայտ անձն այսօր կրակել է 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վրա։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն Oragir News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում։

«Արդեն 3-րդ դեպքն է, երբ հարվածում են 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին, ընդ որում, 3 անգամն էլ նույն հատվածում է եղել»,- ասաց նա։

Քաղաքապետարանի պաշտոնյան կատարվածը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Այդ հատվածում երևի ինչ-որ մեկը հոգեկան շեղում ունի։ Ըստ երևույթին շենքից կամ բալկոնից է նման բան անում։ Համենայնդեպս այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի որ տեղեկացված չեմ, բայց բոլոր 3 դեպքերն էլ նույն հատվածում են եղել մի քիչ այս կամ այն կողմ։

Տպավորություն է, որ գազային ատրճանակից են կրակել, հրազեն չի, բայց շարիկով խփած է»։

Մանուկյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հատվածում արդեն 3-րդ անգամ է նման դեպք գրանցվել, դիմել են ոստիկանություն՝ կատարվածը պարզելու ակնկալիքով։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան