Արտաքին 5 տարի առաջ - 11:10 19-05-2021

Կալիֆորնիայում անհայտ անձինք կրակել են ավտոբուսի վրա. կան զոհեր

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում երկու անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի վրա, ինչի արդյունքում երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Օքլենք քաղաքի ճանապարհային պարեկային ծառայությանը:

«2021 թ. մայիսի տասնութին՝ ժամը 00.19-ին, ավտոճանապարհին հրաձգություն է տեղի ունեցել… Բազմաթիվ փամփուշտներ ընկել են խոշոր ուղևորատար ավտոբուսի մեջ: Մի քանի մարդ ստացել է տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ: Երկու մարդ մահացել է ստացած վերքերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հայտնել է, որ չարագործները մոտ 70 կրակոց են արձակել երեկույթների համար նախատեսված ավտոբուսի ուղղությամբ այնտեղ ծննդյան տոնակատարություն նշելու ժամանակ: Առնվազն հինգ կին վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան