Մամուլ 2 տարի առաջ - 08:42 21-10-2023

ՔՊ-ում նոր բունտի թեմա է հասունանում․ Հրապարակ

Հրապարաակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում բունտի թեմա է հասունանում՝ վերջին տասնամյակներում Արցախի կառավարության թողարկած պարտատոմսերի թեմայով։ ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, ԱՀ կառավարությանը ոչ միայն գումար է տրամադրել, այլեւ, մասնավորապես Սերժ Սարգսյանը, պարտադրել է ՀՀ բանկերին, որ գնեն Արցախի կառավարության թողարկած պարտատոմսերը եւ այդպիսով եւս դրամական մուտքեր ապահովել Արցախ։ Արցախի «լուծարումից» հետո ՀՀ տարբեր բանկեր, որոնք ժամանակին գնել են թողարկված պարտատոմսերը, այսօրվա իշխանություններից պահանջում են այդ պարտատոմսերի դիմաց վճարված գումարների փոխհատուցում, որը բավականին մեծ գումար է կազմում՝ մոտ 340 մլրդ դրամ կամ 800 մլն դոլար։

Անցած շաբաթ որոշ ՔՊ-ական պատգամավորներ այս խնդրով անգամ փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԿԲ նախագահի հետ, որոնք բացատրել են, որ չեն կարող հրաժարվել այդ գումարները վերադարձնելուց, ինչը հարուցել է ՔՊ-ականների զայրույթը։ Նրանք կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդպիսով որոշ բանկերի միջոցով փող է աշխատել, եւ հիմա իրենք պարտավոր չեն հաշիվը փակել։ Չնայած, իհարկե, իրենց գրպանից չեն փակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում