Ներքին 2 տարի առաջ - 20:12 19-10-2023

Արցախցիները Փաշինյանին հարցնելու են՝ ինչո՞ւ կորցրինք Արցախը. շիրակցի պատգամավոր

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում ապաստանել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 4.000 անձ։ Արցախցիների առաջնային կարիքները, մարզի տարբեր հասարակական ու բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների ուսերին է դրված։ Բարձերից սկսած մինչև տաք հագուստի կարիք ունեն Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիները։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն այսօր հանդիպել է Շիրակի մարզում ապաստանած արցախցիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, լսել բողոքներն ու առաջարկությունները։

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մեզ դիմում են տարբեր հարցերով՝ սոցիալ-տնտեսական, կրթական հարցերով, բայց նաև շատ են դիմում չվճարված աշխատավարձերի, թոշակ-նպաստների համար, այսինքն՝ մարդիկ սեպտեմբեր ամսվա համար չեն վճարվել, արցախցիները անորոշ իրավիճակում են։ Ես՝ որպես պատգամավոր, իմ բոլոր լծակները օգտագործելու եմ այս հարցերը բարձրաձայնելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մհեր Մելքոնյանը։

Շիրակցի պատգամավորի խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, որ գործող վարչախումբը ձեռքերը լվացել է արցախահայերի խնդիրներից։

«Ցավով պետք է նշեմ, որ իշխանությունը հետ է քաշվել և Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները թողել է հասարակական կազմակերպությունների, անհատների ուսերին։ Ցավոք սրտի, այդ ռեսուրսները անսահմանափակ չեն, ես նորից եմ կրկնում, որ արցախահայերի խնդիրների լուծման համար պետական մակարդակով աջակցություն է պետք»,- ընդգծեց Մելքոնյանը։

Պատգամավորը նկատում է՝ Փաշինյանի իշխանության համար արցախահայերը վախեր են առաջացնում, և երբ նրանց սոցիալական խնդիրները մեղմվեն, իշխանությանը հարցեր ունեն տալու։

«Այսօրվա աղետալի վիճակի թիվ 1 մեղավորը գործող իշխանությունն է, որովհետև Փաշինյանի վարած ոչ հեռանկարային, ապազգային քաղաքականության հետևանքով է այս վիճակը։ Մենք Արցախն ենք կորցրել, մեր հազարավոր հայրենակիցներ բռնի տեղահանվել են, որոնց խնդիրներով իշխանությունը լիարժեք չի զբաղվում»,- նշեց շիրակցի պատգամավորը։

Մելքոնյանն ասում է՝ իշխանությունը այնպիսի կեցվածք է ընդունել, իբր Արցախից բռնի տեղահանվածներին լավություն է անում. «Իշխանությունը պետք է լուրջ մոտենա արցախահայերի խնդիրներին, դրանց արդյունավետ լուծումներ առաջարկի, ի վերջո այս մարդիկ ամեն ինչ կորցրել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Հայաստանի գործող իշխանության ապազգային, դավաճանական գործունեության հետևանքով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով