Ներքին Միտք 6 ամիս առաջ - 18:15 02-04-2026

Պարզ է, թե ինչու կորցրինք Արցախը. ՀԷԿ-երի համար տրամադրված միլիարդները «ջրվել» են Նիկոլի թեթև ձեռքով

Գյուղատնտես, Արցախի նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քառօրյա պատերազմից հետո, 2016 թ․ մայիսին, Արցախի կառավարության նախաձեռնությամբ անց է կացվում ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Որոշում են երեք յուրայինի գումար հատկացնելու ու ՀԷԿ-եր կառուցելու մասին։ Երեքն էլ 90-ականներին համարվել են դասալիքներ, բայց, չնայած դրան՝ երեքից մեկը, ՀԷԿ-ի գումար ստանալու պահին ուներ գեներալի կոչում։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց լակոտները ոչ թե կռվել, այլ նույնիսկ պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել, սակայն, նույն թվականի աշնանը, 90-ականներին փառավոր ուղի անցած տղաների կողմից՝ մեկ տարով յուրաքանչյուրին 3 մլն դրամ վարկ տալու խնդրանքը մերժվել է։

Տեղին եմ համարում նշել, որ բոլոր ՀԷԿ-երի համար տրամադրված միլիարդները «ջրվել» են Նիկոլի թեթև ձեռքով։
Հիմա պարզ է, թե ինչու կորցրեցինք Արցախը։

Հ․Գ․ Վերջին 10-15 տարվա ընթացքում առաջնագծին ուշադրություն չդարձնելու, բայց փոխարենը ՀԷԿ-եր կառուցելու համար Արցախի վերադաս իշխանությունների հետ ունեցել եմ բազմաթիվ վեճեր և ընդհարումներ։

Իմ դիմումների համաձայն, հարուցվել են քրեական գործեր, սակայն ՀԷԿ-երի ու Արցախի թալանի մասով հարցաքննության է կանչվում Артур Амбарцумян ը, որ ծնվել ու մեծացել է Գյումրիում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով