Ներքին 2 տարի առաջ - 13:30 19-10-2023

«Վայդբերիզ»-ի խարդախությունների մասով Դատախազությունում քրեական վարույթներ չեն նախաձեռնվել

Նախորդ ամիս «Վայդբերիզ»-ից տուժած քաղաքացիները ահազանգում էին, որ իրենց հաշիվներից «Վայդբերիզ»-ի կայքը գումարներ է քաշել։

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն ճշտելու, արդյո՞ք նշված դեպքի վերաբերյալ Դատախազությունը գործ հարուցե՞լ է, թե՞ ոչ։

Մեր հարցմանն ի պատասխան Դատախազությունից հայտնել են․
«Հայտնում ենք, որ համացանցով առևտրող զբաղվող «Վայդբերիզ» ընկերության ծառայություններից օգտվողների՝ խարդախ սխեմաների բախվելու, բանկային քարտերից և ընթացիկ հաշիվներից գումարներ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել»։

Oragir.News-ը Դատախազություն ուղարած հարցմանը կից նաև տրամադրել էր ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման հղումը, սակայն, մեզ պատասխանել էին, որ գրառումը հեռացված է։ Նշենք, սակայն, որ գրառումը այս պահի դրությամբ հեռացված չէ։



Հիշեցնենք, որ ավելի վաղ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ«Վայլդբերիզ»-ը իր բանկային քարտերից գումարներ է քաշել, քաղաքացու գրառմանը այլ օգտատերեր արձագանքել էին, որ իրենց հաշիվներից նույնպես գումարներ է պակասել 5000-ից մինչև 154․000 դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան