Ներքին 3 տարի առաջ - 14:40 03-12-2022

Ինձ կգոհացներ այն, որ նրանց գործունեությունը առհասարակ արգելվեր Հայաստանում, և քրեական վարույթներ լինեին. Աթանեսյան

Ամիսներ առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ»-ի՝ պահանջելով, որ առանձնացված ստորաբաժանումը լուծարվի։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով հայցադիմումից, ասաց. «Հայցադիմումը ընտրվել է ամռանը վարույթ, և նիստը նշանակվել է հունվարի 27-ին»։

Հարցին, թե երեկ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» տարածել էր հայտարարություն, որում ասվում էր, որ դադարեցնում է իր գործունեությունը, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայցադիմումի վրա, Աթանեսյանն արձագանքեց. «Մամուլում կար հայտարարություն, որ այդ տեսքով գործունեությունը դադարեցնում է, դե կտեսնենք, պետք է նիստին համապատասխան ապացույցներ լինեն։ Հայտարարությունը չի կարող ազդեցություն ունենալ, ազդեցություն կարող են ունենալ իրավաբանական փաստերը, հիմա եթե ներկայացվի փաստաթուղթ, որ լուծարվել է այդ մասնաճյուղը, բնականաբար, ըստ գործող օրենքի, հայցադիմումն էլ ընթացք չի կարող ունենալ, քանի որ պատասխանող կողմը լուծարվել է»,- ասաց Աթանեսյանը։

Հարցրինք Աթանեսյանին, թե իր ներկայացրած հայցադիմումը որևէ ազդեցություն ունեցել է արդյոք, որ հիմնադրամը հանդես գա նման հայտարարությամբ, Աթանեսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ինչ-որ մի դեր խաղացել է»։

Հետաքրքրվեցինք Աթանեսյանից, իսկ նման արդյունքը գոհացնում է իրեն, Աթանեսյանը պատասխանեց. «Ես մի քիչ դժվարանում են ձեզ պատասխանել, ինձ կգոհացներ այն արդյունքը, երբ որ նրանց գործունեությունը առհասարակ արգելվեր Հայաստանում, և քրեական վարույթներ լինեին՝ հասկանալու, թե այդ օֆշորային փողերը որտեղից են, որովհետև ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ դրանք ադրբեջանական են, կամ թուրքական և Սորոսի հիմնադրամի բոլոր շահառուները կամ, թե ակամա գործ են օգուտ Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Մենք իրավունք ունենք ենթադրելու՝ եթե դա օֆշորային է, գումարների ծագումնաբանությունը մութ է։ Երբ որ այդ ամեն ինչը պարզվեր, և պատվիրատուներն ու կատարողները պատասխան տային, այդ ժամանակ ես կարող էի գոհ լինել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»