Ներքին 3 տարի առաջ - 16:49 01-07-2023

Նրանց վախերը սփոփվում են միայն այն դեպքում, երբ ինձ վրա 3 քրեական գործ է լինում. Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը երեկ հայտնել էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով։

Oragir.News-ի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը, խոսելով նոր առաջադրված մեղադրանքից, ասաց. «Սա կապված է «Բոզի տղա նիկոլ» անունը ստացած քրեական գործի հետ։ Այդ գործի շրջանակներում, երբ ես կալանավայրից էի դատերին գալիս, վկաներից մեկը անհարգալից վերաբերմունք ցույց տվեց մեղադրյալների նկատմամբ, ոստիկանության աշխատակից էր ինքը, որին համարժեք արձագանք ստացավ իմ կողմից, այսինքն՝ ինքը անձնական վիրավորանք հասցրեց, ինչին էլ համարժեք պատասխան ստացավ իմ կողմից։ Հիմա այդ դրվագով քրեական գործ է հարուցվել ես դեռևս կասկածվող վկայի կարգավիճակ ունեմ»,- ասաց Մանթաշյանը։

Մանթաշյանը նշեց նաև, որ իր համար շատ զարմանալի է, որ այդ գործը հարուցվել է։

«Այս իշխանությունները ուզում են, որ ես անպայման միշտ 3 քրեական գործերով անցնելիս լինեմ, քանի որ այն մեկը ավարտվեց նորը կառուցեցին։ Հարուցելը քրեաիրավական կատեգորիա է, իսկ կառուցելը քաղաքական, իսկ սա քաղաքական հետապնդում է դրա համար կառուցեցին։ Նրանք ուզում են 3 թիվը անպայման պահպանել, քանի որ այս մարդկանց վախերը սփոփվում է միայն այն դեպքում, երբ իմ վրա երեք շինծու գործ է լինում, քանի սրանք կան, ես միշտ երեք քրեական գործերով մեղադրյալ եմ լինելու»,-ասաց Մանթաշյանը։

Մանթաշյանը նշեց նաև, որ այս թեմայի շրջանակում ֆեյսբուքյան երեք գրառում է արել և միայն այսօր է ստացել նամակը, որ ինքը նախորդ ամսին 29-ին հրավիրված է եղել հարցաքննության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում