Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:30 19-10-2023

Կրակոցների ժամանակ խաչակնքվելով դպրոցից տուն էի գնում. բռնի տեղահանված

Արևիկ Մելքումյանը 12 տարի Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Արցախի Շոշ գյուղի դպրոցում։ Հիշում է՝ սեպտեմբերի 19-ին՝ պատերազմի օրը, սովորականի նման դաս էին պարապում, կրակոցների ձայներ են լսել, բայց չեն մտածել, որ պատերազմ կլինի և այսպիսի ցավոտ ելքով կավարտվի։

Արցախցի կինը ընտանիքի հետ, 3 օր ճանապարհ է անցել, հասել Հայաստան։ Oragir.News-ի հետ զրույյցում հուզմունքը մի կերպ զսպելով ասում է՝ 1915 թվականի ցեղասպանությունը 2023 թվականին մեր աչքերով տեսանք։

«1915 թվականի Եղեռնը մենք տեսել ենք մեր աչքերով... Ես դպրոցից դեպի տուն էի գնում, խաչակնքվում էի և ասում՝ Աստված ինձ հետ, կամ կհասնեմ, կամ չեմ հասնի տուն։ Չգիտեմ ինչպես հասա, բայց հասա... Սարսափելի էր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով