Արտաքին 3 տարի առաջ - 10:56 16-10-2023

Իրանը Չինաստանին հորդորում է նպաստել Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, որի ընթացքում Պեկինին կոչ է արել օգտագործել իր հնարավորություններն ու ներուժը՝ Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը Իսրայելի կողմից Գազայի հատվածում շարունակվող պատերազմն անվանել է հրատապ խնդիր, և միջազգային հանրությունը պետք է այն լուծի։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, և այժմ առաջնահերթությունը Գազայում կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելն է։

Իրանի արտաքին գործերի նախարարը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրավիճակը ցանկացած պահի դուրս կգա վերահսկողությունից։

«Եթե սիոնիստների հանցագործությունները չդադարեն, և Գազայի քաղաքացիների վրա ներկայիս հանցավոր հարձակումները չդադարեն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ճգնաժամի մասշտաբները չեն ընդլայնվի», - նախազգուշացրել է իրանցի պաշտոնյան։

Չինաստանի արտգործնախարարն իր հերթին շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ցանկացած կողմի գործողություններին դիմակայելու համար, որը վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը։ Նրա համոզմամբ՝ պաղեստինա-իսրայելական իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքը երկար ժամանակ մերժվել է։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումներին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը և կատարի իր ներհատուկ դերը։ Նա անընդունելի է համարել Գազայի բնակիչների հավաքական պատիժը և ընդգծել մարդասիրական օգնության միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով