Արտաքին 1 տարի առաջ - 19:40 29-08-2025

Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 63 հազար զոհ կա

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 59 պաղեստինցի, վիրավորվել է ևս 224-ը։ Այսպիսով՝ Գազայի հատվածում ընդհանուր զոհերի թիվը պատերազմի ընթացքում գերազանցել է 63 հազարը։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 5 մարդու մահվան մասին։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 322-ի, որոնց թվում 121-ը երեխաներ են։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը զանգվածային կոտորածներ է իրականացնում պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում։

«Մեր ջանքերը շարունակվում են Կատարի և Եգիպտոսի հետ՝ պաղեստինյան հարցի ​​լուծում գտնելու համար»,- նշել է նա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերն անվտանգության ծառայության հետ համատեղ Գազայի հատվածից վերադարձրել են երկու պատանդների մարմինները։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 63025 հազարի, վիրավորվել է 159490 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան