Ներքին 3 տարի առաջ - 22:10 15-10-2023

Ի հեճուկս Ալիևի և Նիկոլի՝ Արցախի էջը փակված չէ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, որը թշնամու կողմից օկուպացվելուց առաջ օտարվել և Ադրբեջանի մաս էր հայտարարվել ՀՀ «իշխանության» կողմից։

Այդուհանդերձ, ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ։

Համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել մեր սերունդների անօտարելի իրավունքներից նշանակում է մասնակիցը լինել թշնամու ծրագրերի իրագործմանը, հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ այդմ,
- միջազգային, տեղեկատվական բոլոր մակարդակներում պետք է փաստել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն,
- Արցախի պետական ինստիտուտները՝ Նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն,
- արցախահայության քաղաքական, սոցիալական, աշխատանքային և մնացած բոլոր իրավունքները ՀՀ֊ում պետք է պաշտպանված լինեն։

Գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության և այլ անձանց հայրենիք վերադարձնելու համար պետք է ձեռնարկել գործուն քայլեր։ Այս ուղություններով իրականացվող աշխատանքները գերակա են և հանդիսանում են մեր ամենօրյա գործունեության կարևոր մասը։ Բայց այդ աշխատանքն ավելի համակարգված առաջ տանելու խնդիր ունենք։

Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս պնդում ենք, որ ի դեմս ՀՀ օրվա «իշխանության»՝ թշնամին ներկայացված է նաև երկրի ներսում։ Դրա հետևանքով է ՀՀ-ում այսօր էլ շարունակվում Արցախի պետականության կործանման, արցախահայության տարրալուծման, ոչնչացման, հայրենազրկման անդառնալի ու վերջնական դարձնելու գործընթաց֊ծրագիրը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով