Ներքին 2 տարի առաջ - 12:13 18-10-2023

Թող չկարծեն, թե Արցախի ժողովրդի կարիքները զուտ հումանիտար բնույթի են և դրանք լուծելով էջը փակված համարեն

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.

«Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը և սեպտեմբերի 19-ից ի վեր նրա մի շարք հայտարարություններ՝

1. Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում:

2. Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նշաձողի ոչ թե հերթական իջեցումը, այլ՝ վերացումը խիստ անընդունելի ու անթույլատրելի է, քանի որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը ոչ թե վերացրել է խնդիրը, այլ՝ ավելի ցցուն է դարձրել այն:

3. Այս իրավիճակը ՀՀ իշխանություններին և միջազգային դերակատարներին պարզապես պարտավորեցնում է վերանայել իրենց ձախողված մոտեցումները և բարձրացնել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխավորման նշաձողը, որտեղ գլխավոր նպատակները պետք է լինեն Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, այնտեղ անվտանգ կերպով ապրելու միջազգային բարձր երաշխիքներ և արժանապատիվ կերպով ապրելու համար անհրաժեշտ ինքնակառավարման բարձր մակարդակ: Այս հայեցակարգային մոտեցմանը կանդրադառնամ առանձին հրապարակումով:

4. Տպավորություն ունեմ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված բոլոր ուժերն ուրախացել են Արցախի ժողովրդի ցեղասպանության փաստով՝ միամտաբար կարծելով, թե այդ հակամարտային հանգույցը հաղթահարված է և հնարավորության պատուհան է բացվել «խաղաղության համաձայնագրի» համար: Այնինչ իրականությունն այն է, որ Արցախի ժողովրդի արյան ու ողբերգությունների հաշվին խաղաղություն չի կարող լինել տարածաշրջանում, իսկ ցեղասպան ու բռնապետ Ալիևն էլ դրանով չի բավարարվելու: Ուստի, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը պետք է լրջորեն ու վերջնականորեն հասցեագրվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաթեթով, այլապես դա էլ է ձախողվելու:

5. Թող որևէ մեկը չկարծի, թե Արցախի ժողովրդի կարիքները զուտ հումանիտար բնույթի են և դրանք լուծելով կարող են համարել էջը փակված: Ո՛չ, Արցախի ժողովրդի գլխավոր կարիքն ու նպատակն իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կերպով ապրելն է, իսկ հումանիտար կարիքները առաջացել են այդ հիմնական կարիքի բավարարման հարցում ամբողջական ձախողման հետևանքով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով