Ներքին 3 տարի առաջ - 17:42 15-10-2023

Մենք պարտվել ենք, հետևանքն էլ՝ Ստեփանակերտում Ալիևի գաստրոլներն են ու Ադրբեջանի դրոշի բարձրացումը․ Էդուարդ Շարմազանով

Լաց ու կոծով երկիր չեն պահում ու փրկում։ Մենք պարտվել ենք, հետևանքն էլ՝ Ստեփանակերտում Ալիևի գաստրոլներն են ու Ադրբեջանի դրոշի բարձրացումը։ Վայ-վույ անելու ժամանակ չկա։ Պետք է քայլեր ձեռնարկվի Երեւանում Ալիեւի գաաստրոլները թույլ չտալու համար։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Իշխանությունը բացի ֆեյքաֆերմա աշխատեցնելուց ու ընդդիմադիրներին բռնելուց այլ բանի ընդունակ չէ։ Մի կողմ պետք է դնել բոլոր հակասություններն ու թշնամանքը։ Հասկանանք ինչ ունենք ու ինչ կարող ենք անել։ Հակառակ դեպքում, իրար թալանչի ու դավաճան ասելով, Ալիեւին դիմավորելու ենք Երեւանում։ Իշխանությունն ատելությունից ու պաշտոններից կուրացել է, բայց պետք է բացել նրանց աչքերը։ Տղերք, պետություն ենք կորցնում, հասկանու՞մ եք։ Ձեր մոտ չի ստացվում պետության անվտանգության ապահովումը։ Հասկացեք վերջապես։ Վաղը ուշ է լինելու։

Հերիք է ջայլամի նման գլուխներդ մտցնեք հողի մեջ ու ձեւ անել, թե ամեն բան լավ է։ Ձեր համառությունն արժենալու է պետականության կորուստ։ Համոզեք, բացատրեք էդ մարդուն, որ պետություն կառավարելն իր բանը չէ։ Հայտարարեք համազգային հակաճգնաժամային կառավարության ձեւավորման մասին. մի լսեք ձեր շոպլիկ հաճախորդներին։

Ամեն բան վատ է տղերք, «նեուժելի» չե՞ք հասկանում, մեջներդ մի հոգի պետություն սիրող չկա՞։ Դուք եթե մնացիք շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դրոշը Ալիեւը Ստեփանակերտից հետո բարձրացնի Երեւանում։ Մտածեք ասածներիս մասին։ Ափսոս է Հայաստանի Հանրապետությունը։ Պատմությունը մեր սերնդին սա չի ներելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով