Ներքին 3 տարի առաջ - 10:47 20-08-2023

Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ և միջամտությամբ․ Էդուարդ Շարմազանով

Մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն էլ մենք ենք եղել ու կանք։ Պատմությունից դասեր չքաղելու համառ «արվեստը» մեր հերն անիծում է։ Այդ մասին ֆեսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, ինքնազոհության եւ դավաճանության ժամանակագրություն է:

Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:

Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձեւաչափը պետականության առկայությունն է:

Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել միասնականության գիտակցումը եւ կործանվել է հիմնականում երկպառակությունից:

Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ եւ միջամտությամբ:

Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենք օժանդակել թշնամուն անառողջ բաժանումներով»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով