Մամուլ 3 տարի առաջ - 08:27 14-10-2023

Հեղափոխական իշխանությունը նախընտրում է կոռումպացվածի իմիջ ունեցող հոգևորականներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Տիգրան Ավինյանի ինաուգուրացիան օրհնեց Նավասարդ Կճոյանը, ով նախկին իշխանությունների միջոցառումներն էլ էր օրհնում: Հանրությունը շատ լավ հիշում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը, որտեղ ներգրավված էր նաեւ Կճոյանը, նույն ինքը՝ Բենթլի Սամոն: Եվ չնայած հեղափոխական իշխանությունը կոռուպցիայի եւ նախկինների դեմ թեժ պայքար է հայտարարել, սակայն Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, փաստորեն, նախընտրում է կոռումպացվածի իմիջ ունեցող հոգեւորականին:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բավական չէ, որ մասնակցում է Արցախը հանձնած եւ եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը, իր ելույթում էլ ասում է. «Մենք լծակից ու գործակից ենք ձեզ…»։ Ապա` «միաբանվե՛նք հանուն Երեւանի եւ երեւանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երեւանի եւ սիրելի երեւանցիների»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով