Մամուլ 3 տարի առաջ - 08:08 14-10-2023

Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկն է մերժվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկը մերժվել է։

Մեզ հասած սեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին են առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ նա միակ արժանի թեկնածուն է, սակայն դեռ վերջնական որոշում չկա։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքար է գնում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադեւոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է, իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։ Հավելենք, որ Ամբակում Գրիգորյանը ներկայումս ՔԿ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով