Մամուլ 3 տարի առաջ - 08:12 12-10-2023

Ով կզբաղեցնի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում անհամբեր սպասում են, թե ով է զբաղեցնելու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչից պարզ կդառնա Փաշինյան-Ավինյան փոխհարաբերությունների էությունը, եւ թե Փաշինյանն ում է տեսնում Ավինյանի ֆորսմաժորային փոխարինողի դերում։ Բանն այն է, որ քաղաքապետի 5 տեղակալներից միայն առաջին տեղակալը կարող է պահել ավագանու մանդատը, մյուսները պետք է հրաժարվեն` կորցնելով նաեւ հետագայում քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին, ըստ որոշ լուրերի, գործուղել են քաղաքապետարան՝ ոչ միայն Ավինյանին վերահսկելու, այլեւ հարկ եղած դեպքում փոխարինելու համար։

Ճիշտ է` ՔՊ-ն հերքում է այս լուրերը, բայց եթե առաջիկայում Փամբուխչյանն առաջին տեղակալ նշանակվի, ապա կհաստատվի այս վարկածը: Մեզ ասացին, որ Ավինյանը դիմադրում է սրան եւ ամեն ինչ անում է, որ նշանակվի իր մտերիմ Լեւոն Հովհաննիսյանը։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» էլ է հավակնում առաջին տեղակալի պաշտոնին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում