Մամուլ 3 տարի առաջ - 07:42 12-10-2023

Իշխանություններն ինտենսիվ քննարկում են հերթական քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանություններն ինտենսիվ քննարկում են հերթական քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու թեմային:

Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովն իր կազմով, առավել ևս գործառույթներով էականորեն ոչնչով չի տարբերվելու մինչ այդ գոյություն ունեցող հանձնաժողովներից և նպատակ է ունենալու ապահովել հերթական շոուն, մեղքը հեռացնել Փաշինյանից ու այլ մեղավորների հետ կապված հանրային կարծիք ձևավորել:

Սրան ընդառաջ իշխանությունն իր ամբողջ քարոզչամեքենայով լծված է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովելու գործին: Մասնավորաբար, մերձիշխանական որոշ շրջանակներ սկսել են ինչ-որ դավադրապաշտական տեսություններ հորինել, թե իբր ինչ-ինչ գործարքներ են կատարվում հայաստանյան իշխանությունների թիկունքում, մի խոսքով՝ զբաղված են «մութ սենյակում կատու փնտրելով»՝ հիմնականում կապված արցախցի պաշտոնյաների ու պատգամավորների հետ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սրանով փորձ է արվում հանրային կարծիք ձևավորելու, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ իշխանությունների հնարավոր գործողությունները արդարացնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան