Արտաքին 3 տարի առաջ - 13:04 11-10-2023

Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում հանգստության վերականգնմանը․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև բախումները կատարյալ անակնկալ չէին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանն ասել է Շուշիում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների 27-րդ հանդիպման ընթացքում։

Ֆիդանը դատապարտել է խաղաղ բնակիչների վրա իրականացվող հարձակումները։ Նրա խոսքով՝ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում հանգստության վերականգնմանը։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է աշխարհագրական ցանկացած լարվածություն կանխելու անհրաժեշտությունը, որը «կարող է հանգեցնել անապահովության և անկայունության գլոբալ մասշտաբով»:

«Այժմ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական փոփոխությունների և լարվածության դարաշրջանում: Համապատասխանաբար փոխվում է նաև աշխարհատնտեսական լանդշաֆտը։ Գլոբալիզացիայի համատեքստում տարածաշրջանային դինամիկան և տարածաշրջանային ինտեգրումը գնալով ավելի կարևոր են դառնում: ՏՀԿ-ն աշխատում է այս ուղղությամբ», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով