Արտաքին 3 տարի առաջ - 21:00 05-07-2023

Անկարան կողմ է ցորենի գործարքի երկարացման գաղափարին. Հաքան Ֆիդան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան կողմ է ցորենի գործարքի երկարացման գաղափարին, որի գործողության ժամկետն ավարտվում է մոտ երկու շաբաթ հետո։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Ֆիդանն այս մասին ասել է Բաքվում կայացած Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարական հանդիպման ժամանակ։

Հաքան Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան հաջողվեց կարևորագույն թեմաների վերաբերյալ բանակցություններ կազմակերպել։ Նրա խոսքով՝ Սևծովյան նախաձեռնության շնորհիվ իրենք կարողացան Ռուսաստանին, Ուկրաինային և ՄԱԿ-ին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել և կանխել պարենային ճգնաժամը։

«Թուրքիան հավատարիմ է նախաձեռնությունն աշխույժ պահելուն, եւ մենք ձեր աջակցության հույսն ունենք»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Սևծովյան նախաձեռնության» երկարացման համար, որն ավարտվում է հուլիսի 17-ին, հիմքեր չկան։ Մոսկվան հայտնել էր, որ ՄԱԿ ղեկավարությունը լռություն է պահպանում իրենց համար անհարմար երկու հարցի վերաբերյալ՝ «Տոլյատի-Օդեսա» ամիակատարի տեղամասի պայթյունի եւ աղքատ երկրներին ռուսական հանքային պարարտանյութերի անհատույց մատակարարման։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող