Մամուլ 3 տարի առաջ - 07:55 11-10-2023

Լևոն Քոչարյանի մասով կարող է աննախադեպ որոշում կայացվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դատական համակարգում խոսակցություններ կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը նեղացած է քաղաքական իշխանություններից, քանի որ իր դատավոր որդուն՝ Դավիթ Արղամանյանին ազատեցին դատական համակարգից, ուստի նա Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մասով անկանխատեսելի որոշում կկայացնի:

Մասնավորապես, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, չի բացառվում, որ նա բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ տնային կալանքի տանի կամ էլ գրավ կիրառի Լևոն Քոչարյանի նկատմամբ:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն կիրառելով բերման էին ենթարկել, ապա նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից էլ՝ ձերբակալել: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել: Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին 1 ամսով կալանավորվել է եւ նրա պաշտպաները դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան եւ գործը մակագրվել է իշխանությունների սրտով որոշում կայացրած դատավոր Մհեր Արղամանյանին:

Նշենք, որ Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, ոչ ավել ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ նշանակեցին բոլորին հայտնի կալանք տվող դատարանի դատավոր, իչից հետո վերոնշյալ դատարանը լուծարվեց, իսկ դատավորները հեռացվեցին համակարգից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի