Մամուլ 5 տարի առաջ - 09:19 27-07-2021

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին եւ խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաեւ աշխատասենյակներին, եւ հենց այդ պատճառով է հանդիպումը կայացել:

Քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմը ասել է, թե ընդդիմադիր երկրորդ ուժին տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, եւ այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը:

Եվ քանի որ նրանք ունեն 29 մանդատ, կհասկանան՝ այդքանը բավարար է, թե ոչ, եւ հետո միայն կհասկանան, թե ով որ աշխատասենյակում պետք է նստի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ նման հանդիպում եղել է՝ ասելով, թե քննարկել են աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի