Ներքին 3 տարի առաջ - 11:02 08-10-2023

Վրաերթ Երևանում․ 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ shamshyan.com

SHAMSHYAN.com կայքը գրում է, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23․00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի թիվ 56 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Աղաբեկյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Մելանյա Բաբայանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ հետիոտնը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, և Mercedes-ը մեծ արագությամբ է հարվածել նրան ու չի էլ կանգնել, քշել, գնացել է ։

Ավելի ուշ պարեկները պարզել են, որ վարորդը ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող