Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:37 05-10-2023

Հենց սկսում եմ մտածել, որ չեմ կարողանալու գնալ պապայիս գերեզմանին, դա ինձ սպանում է. արցախցի

Ստեփանակերտից բռնի տեղահանված Արմինե Ավանեսյանը 3 անչափահաս երեխաների և հարազատների հետ արդեն մեկ շաբաթից ավելի ապրում է Գյումրիի հյուրանոցներից մեկում։ Խոստովանում է՝ Գյումրին գեղեցիկ քաղաք է, բայց Գյումրին ցանկացած համեմատության մեջ պարտվում է Ստեփանակերտին։

Արցախցի կինն ասում է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ շատերը երկմտում էին Արցախ վերադառնալ, իր ընտանիքն առաջիններից էր, որ գնաց Արցախը շենացնելու։

«Մենք ամեն դժվարության դիմացանք, ամեն ինչի միջով անցանք... Գիշերները ժամերով հերթեր էինք կանգնում, իսկ առավոտները երեխաներին կիսասոված ուղարկում էինք դպրոց։ 1-2 օրվա ընթացքում 120.000 մարդու ճակատագիր խեղվեց»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Արմինե Ավանեսյանն ասում է՝ կնքվեց խայտառակ կապիտուլյացիա, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթից ցավոտ էր։

Արցախցի կինը Արցախում ոչ միայն տունն է կորցրել, այլ նաև հարազատների շիրիմները։ Ասում է՝ հենց սկսում եմ մտածել, որ չեմ կարողանալու գնալ Արցախ՝ պապայիս գերեզմանին, դա ինձ սպանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում