Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:30 05-10-2023

Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանը «դաբրոն» տալիս է, որ Բաքուն Արցախի պաշտոնյաներին ձերբակալի. Գագիկ Համբարյան

«Ադրբեջանը մաքսիմալ փորձում է բոլոր ձևաչափերով պատժել արցախյան շարժման ակտիվ մասնակիցներին, ինչպես նաև տեսաք,որ իրենց պարտադրանքով 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է Արցախի Հանրապետության գործունեությունը։ Սա նաև հաշվեհարդար է Արցախի նախկին և ներկա ղեկավարների նկատմամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանին այդ հարցում օգնում է պաշտոնական Երևանը ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս այն սկուտեղի վրա հանձնեց Բաքվին, հիմա էլ փորձում է իր հանցագործությունը, հայատյացությունը, հակահայ քաղաքականությունը բարդել Ռուսաստանի կամ այսպես կոչված միջազգային հանրության վրա։

Գագիկ Համբարյանը անդրադարձել է նաև Հռոմի ստատուտի վավերացմանը, խոսել դրա հետևանքներից։

«Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանը պարտավորվում է այդ ստատուտը վավերացրած երկրի կողմից հետախուզվող անձանց ձերբակալել և ուղարկել միջազգային դատարան։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որ արցախյան շարժման և արցախյան գոյամարտերի ընթացքում իրենց ակտիվ գործունեությամբ աչքի ընկած մարդիկ Ադրբեջանում հայտարարվել են հանցագործներ, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել և չի բացառվում, որ վաղը Նիկոլը իրեն ընդդիմադիր գործիչներին ձերբակալի և Բաքվի պատվերով ուղարկի Հաագա, ինչու չէ նաև Բաքու»,- ընդգծեց քաղաքագետը։

Համբարյանի կարծիքով՝ Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանը «դաբրոն» տալիս է, որ Բաքուն Արցախի պաշտոնյաներին ձերբակալի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար