Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:25 30-09-2023

ԱՄՆ-ում հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել թուրքական պատվիրակության անդամների վրա

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների վրա։

«Մեր պաշտոնյաները, ովքեր մասնակցել են 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հաղորդակցության և լրագրության դպրոցի և Յունուս Էմրեի ինստիտուտի կողմից կազմակերպված թուրքական հանրային դիվանագիտության կոնֆերանսին, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական հարձակումների և ոտնձգությունների արմատականների հայկական խմբեր կողմից»,- ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Տագնապալի է, որ սփյուռքի արմատական խմբերի կողմից ատելության հրահրումը մեր երկրի և Ադրբեջանի, իսկ վերջերս՝ նաև Հայաստանի կառավարության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության գործընթացի դեմ, վերաճել է բռնության ակտի։ Մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ իրավական միջոցները նրանց նկատմամբ, ովքեր ֆիզիկական հարձակում են գործել մեր պատվիրակության վրա»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ դիվանագիտական անվտանգության ծառայության և Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել համալսարանում իրադարձությունների սրումը կանխելու համար, դահլիճից հեռացրել են «ցուցարարներին», սակայն վերջիններս շարունակել են իրենց բողոքի ակցիան դրսում, որը դարձել է նաև բախումների պատճառ։


Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու