Ուղիղ եթեր
Սպորտ 49 րոպե առաջ - 18:52 06-11-2026

«Բարսելոնան» 100 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել


Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 100 տարվա վաղեմության ակումբային ռեկորդ է կրկնել։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը մրցաշրջանի առաջին 15 հանդիպումներում խփել է 60 գոլ, հաղորդում ակումբի մամուլի ծառայությունը։

Այդ ցուցանիշին «Բարսելոնան» հասել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում անգլիական «Աստոն Վիլային» 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ։

Նախորդ անգամ «Բարսելոնան» մրցաշրջանի առաջին 15 խաղում 60 գոլի հասել էր 1926/1927 մրցաշրջանում։