Ներքին 3 տարի առաջ - 13:22 03-11-2022

Չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում:

«Եթե վերցնենք միջին քաղաքացուն, ապա միջին քաղաքացին 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Քերոբյանի՝ հիմա որոշ մարդիկ են ավելի վատ ապրում, ու իրենց խնդիրն է այնպես անել, որ այդ թիվը զրո լինի:
«Բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ, որովհետև շատ բարձր գնաճ ունենք, պետք է լրջորեն աշխատենք աղքատության մակարդակի ուղղությամբ»,- նշեց նախարարը:

Քերոբյանի խոսքով՝ գնահատական կար, որ գնաճի պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27-ից մինչև 42 տոկոս:

«Այն, որ կառավարությունն ամբողջ տարին աշխատել է այն ուղղությամբ, որ սոցիալապես անապահով մարդկանց եկամուտներն աճեն ավելի արագ, քան պարենային զամբյուղի թանկացումը՝ փաստ է», - հավելեց Էկոնոմիկայի նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան