Ուղիղ եթեր
Արտաքին 55 րոպե առաջ - 10:39 06-11-2026

Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը․ ընդլայնվել է միգրանտների արտաքսման հիմքերի ցանկը

Ռուսաստանում ուժի մեջ մտած օրենքը, որով ընդլայնվում է միգրանտների արտաքսման հիմքերի ցանկը, կնպաստի երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Նոր նորմերը թույլ կտան շարունակել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ, ինչպես նաև կնպաստեն մեր երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը»,- գրել է Վոլոդինը «Մաքս» հարթակի իր ալիքում։

Օրենքով ավելի քան երկու անգամ ընդլայնվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների ցանկը, որոնցով նախատեսվում է օտարերկրյա քաղաքացիների արտաքսում Ռուսաստանից՝ իրավախախտումներ կատարելու համար, բացի տուգանքից։

Համապատասխան օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից հուլիսի 21-ին, իսկ օգոստոսի 4-ին այն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նոր կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին կարող է արտաքսում սպառնալ, մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մանկապղծության, սեռի փոփոխության, ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության, ներգաղթային կանոնների խախտման, հասարակական կարգի խախտման, ՌԴ զինված ուժերի վարկաբեկման, պատժամիջոցների կոչերի և խտրականության համար։

Վոլոդինը, հղում անելով ՆԳՆ տվյալներին, հայտնել է, որ 2026 թվականի առաջին ութ ամիսներին ավելի քան 260 հազար միգրանտի նկատմամբ որոշում է ընդունվել Ռուսաստան մուտքն արգելելու մասին։ Սա 75,8 տոկոսով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

«Մուտքի մերժումների հիմնական մասը կապված է հենց Ռուսաստանից վարչական արտաքսման և դեպորտացիայի հետ։

Միևնույն ժամանակ, Դատական կարգադրիչների դաշնային ծառայության տվյալներով՝ 2026 թվականի ինը ամիսների ընթացքում մեր երկրից հարկադիր արտաքսվել է ռուսական օրենսդրությունը խախտած 63,5 հազար միգրանտ»,- հավելել է Պետդումայի նախագահը։

Վոլոդինը հիշեցրել է նաև, որ 2024 թվականից ի վեր Պետդուման ընդունել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված 32 դաշնային օրենք, որոնցից 21-ի նախաձեռնողները պատգամավորներն են եղել։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան