ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Կառավարությունից նշել են, որ փոխվարչապետներն անդրադարձել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում գործակցությանը, փոխադարձ առևտրի զարգացմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։
Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։