Մամուլ 3 տարի առաջ - 08:06 30-09-2023

Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում և կալանավորում Ադրբեջանի գեներալներին. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Ինչո՞վ է զբաղված ՀՀ գլխավոր դատախազությունը, երբ Ադրբեջանը ահաբեկչություն իրականացնելու «հանցակազմով» ձերբակալում կամ կալանավորում է Արցախի հերոսամարտի գեներալների:

Սեպտեմբերի 27-ին Արցախը լքելու ճանապարհին Ադրբեջանը կալանավորեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։

Երեկ Ադրբեջանի ԱԱԾ-ն հրապարակեց, թե ինչպես են ձերբակալել ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, որը, Armlur.am-ի տեղեկություններով, եղել է Ռուբեն Վարդանյանի հետ նույն մեքենայում։ Ձերբակալված է նաեւ Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Նկատենք, որ 2 տարի առաջ Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ այն ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում էր սպասվող վտանգի մասին. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի քանի հարյուր հայրենակիցների նկատմամբ (խոսվում է մոտ 380 մարդու մասին): Ցուցակում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը եւ այլք: Փոխարենը, մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ»։

Ավելին՝ Թագուհի Թովմասյանը բազմիցս նախկին դատախազին հարցադրումներ է արել, թե ՀՀ գլխավոր դատախազության կողմից ինչու որեւէ քայլ չի նախատեսվել Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով. «Ի վերջո, դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել տարբեր հանցագործություններ, իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են մի շարք կոնվենցիաներով ու օրենքներով։ Հիմա մեր ձեռքերն ազատ են հետախուզելու եւ դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց իրավունքից։

Մենք պարտվել ենք պատերազմում, բայց դա չի նշանակում, որ իրավական հակակշիռներ չպետք է ստեղծել»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր պատգամավորն ու դատախազությանը սթափվելու կոչ արել։

Արդյունքում նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լուռ հետեւեց ու որեւէ քայլ չիրականացրեց: Ներկայիս դատախազ Աննա Վարդապետյանը եւս որեւէ քայլ չի իրականացնում ու հանդիսատեսի նման հետեւում է, թե ինչպես են վարվում մեր ազգային հերոսների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե ինչով է զբաղված դատախազությունը, արդյոք որեւէ հակակշիռ քայլ արել է Ադրբեջանի գեներալիտետի, քաղաքական ղեկավարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Արդյոք Աննա Վարդապետյանը մտադիր չէ՞ հետախուզում հայտարարելու գործընթաց եւ դժվարություններ ստեղծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց ազատությունից։
Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր։ Կանենք»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում