Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:26 29-09-2023

Պիտի չտարանջատենք հայաստանցի, արցախցի. քանդակագործ

Արցախից բռնի տեղահանված մեր հազարավոր հայրենակիցների ներկայությունը ամենադժվարը ընդունում են արցախյան 44-օրյա պատերազմում որդի կորցրած ծնողները։ Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը իր սոցցանցի էջով անդրադարձել էր այս խնդրին և ընդգծել, որ պիտի հասկանանք միմյանց ցավը և չտարանջատենք հայաստանցի, արցախցի։

«Տրանսպորտի մեջ արցախցի կին կար, ժողովուրդը կողքից իմացավ Արցախի ակցենտը, սկսեցին խոսելը... Հա համոզում եմ, հա հումորի եմ տալիս, խոսացողն էլ զավակ կորցրած կին է։ Սա էլ է ճակատագիր, չի կարելի մանավանդ, որ գյումրեցին ցավ ու անձնական ողբերգություն է տեսել։ Հիմա մեր հայրենակիցները եկել են, ինչու ենք մենք այդպես վարվում նրանց հետ։ Վանի պաշարումից և հանձնումից հետո, երբ վանեցիները եկան Երևան, ոչ ոք չասաց, որ ձեր պատճառով զոհվել ենք։ Վանեցին, որ եկավ Երևան, չասաց, որ ձեր պատճառով էինք կռվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով, արցախցիների հանդեպ մարդկանց տրամադրվածությանը։

Մանրամասները՝տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում