Ներքին 3 տարի առաջ - 18:58 26-07-2023

«Հայաստանցի» ու «արցախցի» չկա. մեր ժողովրդին իրար դեմ հանողը միայն թշնամի կարող է լինել․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկընդմիշտ հիշե՛ք Արցախը հայկական է, մեր միասնական հայրենիքի մի մասը, այնպես, ինչպես Հայաստանը։ Սրանով պետք է առաջնորդվել այսօր և ընդմիշտ։

Արցախն ապրել, ապրում և ապրելու է հայկական, քանի որ անկոտրում է արցախցու՝ իր հողում ազատ ապրելու կամքն ու իրավունքը։ Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի անվտանգային խնդիրներն ունեն կոնկրետ պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունը։

Եվ այսօր անպատասխանատվության ցավոտ դրսևորում են պառակտման փորձերը պետության առաջին դեմքերի կողմից։

«Հայաստանցի» ու «արցախցի» չկա. մեր ժողովրդին իրար դեմ հանողը միայն թշնամի կարող է լինել։

Բավական է սեփական ձախողումների ու անկարողության մեջ մեղադրել ժողովրդին։ Ի վերջո, սերտենք պատմության գլխավոր դասը՝ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Այլ ճանապարհ չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան