Արտաքին 3 տարի առաջ - 16:00 29-09-2023

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, թե, իբր Հայաստանը պետք է կատարի խոստումը և բացի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։ Այս մասին Գյուլերն ասել է թուրքական Hurriyet պարբերականին տված հարցազրույցում։

Գյուլերը պնդել է, թե, իբր դրբեջանը կատարում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, իսկ Հայաստանը խուսափում է դրանցից։

Բացի այդ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ով նշել է, որ Անկարան Արցախում իրականացված այսպես կոչված «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո ուշադիր հետևում է տարածաշրջանում առկա իրավիճակին։ Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Վերջինս հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին շարունակում է զորավարժությունները, օգնությունն ու խորհրդակցությունները՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով