Ներքին 3 տարի առաջ - 19:41 21-10-2022

Իրանից դեպի հյուսիս տարանցիկ միջանցքը ՀՀ տարածք տեղափոխելով՝ կարելի է ստվերել «Զանգեզուրի միջանցք» գաղափարը․ փորձագետ

«Իրանական կողմի հայտարարությունները՝ սկսած հոգևոր առաջնորդի՝ Թուրքիայի նախագահին ասած խոսքերից, բոլոր հասցեատերերը շատ ուշադիր արձանագրել են և դրանց հետ հաշվի են նստում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրան-Հայաստան պատմական սահմանի փոխվելու անթույլատրելիության վերաբերյալ հայտարարությունից մինչև վերջին զորավարժությունների ժամանակ հնչեցված կարծիքներն ունեն հիմնականում մեկ հասցեատեր, և դա Թուրքիան է, քանի որ Իրանում ձևավորված կարծիք կա, որ Ադրբեջանի քաղաքականության հետևում իրականում կանգնած է Թուրքիան։ Ադրբեջանը միայնակ չէր կարող նման ծավալապաշտական քաղաքականություն վարել»,- տեսակետ հայտնեց Գարիկ Միսակյանը։

Ըստ փորձագետի՝ Իրանի վերջին հայտարարությունները բացահայտ ազդեցություն ունեցել են և՛ Ադրբեջանի և՛ Թուրքիայի գործողությունների վրա։ Այդ մասին խոսում են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Իրանի հետ սահմանային հատվածում որևէ սադրիչ գործողություններ չիրականացնելն ու Սյունիքի հարավային սահմանային հատվածում որևէ հարձակում չգործելու փաստը։

«Այսինքն՝ տեսանք հարձակում Ջերմուկի հատվածից, Սյունիքի հյուսիսից, բայց որևէ սպառնալիք սահմանային հատվածում չի եղել։ Այստեղ խնդիր է, որ Ադրբեջանը փորձում է, Սյունիքի մարզի հյուսիսից ճնշում գործադրելով, հասնել իր նպատակներին։ Դրա վերաբերյալ նույնպես Իրանը կոշտ դիրքորոշում հայտնել է։ Այսինքն՝ Իրանի քայլերը որոշակի առումով կանխարգելիչ եղել են»,- ասաց իրանագետը։

«Հատկապես ներկա ճգնաժամային իրավիճակում ցանկացած այսպիսի բարձաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար»,- ասում է վերլուծաբանը։

Ըստ նրա՝ մեր երկիրը նույնպես անելիքներ ունի։ Մասնավորապես, քայլեր ձեռնարկել Իրանի հետ տնտեսական գործակցության զարգացման ընթացքն արագացնելու ուղղությամբ։

«Հյուսիս-հարավի շինարարությունն Իրանի համար ներկա փուլում ռազմավարական կարևորություն է ձեռք բերել, և Իրանը դա բազմիցս հայտարարել է։ Տնտեսական հարաբերությունների զարգացումը մեզ համար կարևոր է։ Սյունիքի տնտեսական զարգացումը, Հյուսիս-հարավ միջանցքի գործարկումը և Իրանից դեպի հյուսիս ընթացող տարանցումը Հայաստանի տարածք տեղափոխմամբ՝ այդ միջանցքի ծրագիրը կարող է նաև ստվերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարը։ Սա կարող է ևս մեկ դիվանագիտական գործիք դառնալ և՛ Հայաստանի և՛ Իրանի համար՝ այս ծրագրի դեմ պայքարելու առումով»,- եզրափակել փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի