Մամուլ 3 տարի առաջ - 09:25 28-09-2023

Ի՞նչ կարգավիճակով են արցախցիներն ապրելու Ստեփանակերտում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր է՝ տասնյակ հազարավոր արցախցիներ են բռնի տեղահանվում Հայաստան, սակայն, ինչպես հաղորդել էինք, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որ Արցախում առնվազն 20-25 հազար մարդ մնա, որի շնորհիվ շարունակվելու է խաղաղապահ առաքելության գործունեությունն Արցախում։ Թե ինչ կարգավիճակով են մեր հայրենակիցներն ապրելու Ստեփանակերտում, առաջիկա բանակցությունների ընթացքում կվճռվի, սակայն, արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ռուս-ադրբեջանական կողմերի համաձայնությամբ հնարավոր է Արցախի, այսպես կոչված, գլխատված համայնքի ներկայացուցիչ նշանակվի Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախը չլքելու մասին եւ հայտնի է Ադրբեջանի հետ լեզու գտնելու հմտություններով։

Պատմում են, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որոնք ի սկզբանե ցանկացել են Արցախում մնացող հայերի ճակատագիրն իրենք տնօրինել, սակայն քննարկումների ընթացքում նրանց համոզել են, որ այդ դեպքում մեկ հայ էլ չի մնա, ուստի որոշել են, որ Արցախի հայ համայնքն ունենա սեփական ներկայացուցիչ: Իսկ մինչ այդ կավարտեն մարդկանց տեղահանումը, կհայտարարվի պետական ինստիտուտների լուծարման մասին, իսկ մնացողները կապրեն ինտեգրացիայի կանոններով։

Որոշ տեղեկություններով՝ խաղաղապահներն այս օրերին երդվում են, որ մնացող արցախցիների անվտանգությունն ապահովելու են ամեն գնով, բայց վերջին դեպքերից հետո նրանց քչերն են հավատում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում