Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:18 26-09-2023

Սամվել Բաբայանը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ ինքնավարության կարգավիճակի շուրջ

«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը Սամվել Բաբայանն է։

Խոսելով Արայիկ Հարությունյանի հրաժարականից՝ Սամվել Բաբայանը շեշտեց, որ Հարությունյանը հրահանգ է ստացել Ռուսաստանից։

«Առաջվա նախագահները զեկուցում են էնտեղ, որ Արայիկը լրիվ չի ճիշտն ասում։ Նրան փոխում են, սրան հանում են և բերում են նորին։ Եվ Ռուբեն Վարդանյանին էլ ա Ռուսաստանը ուղարկել։ Հիմա էլ Ռուսաստանը դիմում ա, որ հնարավորություն տան՝ Ռուբեն Վարդանյանը դուրս գա։ Ինչի՞ ա հիմա դիմում, չէ՞ որ էն ժամանակ հրաժարվեց, որ Ռուբեն Վարդանյանը իր գործակալը չի»,-ասաց Բաբայանը։

Սամվել Բաբայանը պատմեց, որ սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքական չորս ուժեր իրեն հրավիրել են խորհրդարան և իրեն հայտնել, որ հավաքներ չիրականացնի։

«Իրենք ասում են, որ Բաքվից ստացել են հրահանգ, որ եթե դուք ընտրեք էսինչին նախագահ, մենք ուժ ենք կիրառելու։ Իրանք էլ ասում են, որ մենք էս 4-5-ով վերցնում ենք մեզ վրա՝ Արթուր Հարությունյան, Աշոտ Ղուլյան, Հակոբ Հակոբյան․․․․»,- ասաց Բաբայանն ու շեշտեց, որ նրանք պետք է կրեն պատահածի ողջ պատասխանատվությունը։

Բաբայանը շեշտեց, որ կարելի էր այս ամենից խուսափել, եղել է այլընտրանք․ խոսքը ինքնավարության մասին է, որի շուրջ ինքը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ։

«Մենք կարող էին 4400 տարածքի վրա ստեղծել ինքնավար հանրապետություն, ունենանք մեր գվարդիան, էս մարդիկ չենք ուզել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան