Ներքին 4 տարի առաջ - 09:48 15-01-2022

Հայ գործարարները միջնորդավորված ձևով 130-ից 260 դոլար մաքսատուրք են վճարում ադրբեջանցիներին

Թեև նախորդ տարվա նոյեմբերից շահագործման հանձնվեց Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը, իրանցի որոշ վարորդներ, միեւնույնն է, շարունակում են օգտվել Գորիս-Կապան ավտոճանապարհից, քանի որ հատկապես ձյան պայմաններում այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Իրանից Հայաստան փոխադրումներ իրականացնող բեռնատարի վարորդ Ալի Սահբերին NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ դեկտեմբերի 19-ին Որոտանի անցակետում պլաստիկ իրերի բեռնափոխադրում կատարելու համար ադրբեջանցիներին 130 դոլար մաքսատուրք է վճարել, ինչի մասին վկայում է վարորդի ցույց տված ստացակը: Երեւան հասնելուն պես ադրբեջանցիներին վճարված 130 դոլարը ներմուծված բեռի հայաստանցի պատվիրատուն փոխհատուցել է: Բայց այս անգամ պատվիրատուն արդեն հրաժարվել է փոխհատուցում տրամադրել՝ իրանցի վարորդին առաջարկելով երթեւեկել այլընտրանքային ճանապարհով: Այդ պատճառով էլ իրանցի վարորդն արդեն մեկ ամիս է՝ Իրանից Հայաստան է գալիս Տաթեւ-Աղվանի ճանապարհով, բայց հիմա տեղումների պատճառով նախընտրում է Երեւանում մնալ, մինչեւ եղանակն ավելի բարենպաստ կլինի այլընտրանքային ճանապարհից օգտվելու համար:

130 դոլարը ադրբեջանցիների կողմից պահանջվող մաքսատուրքի նվազագույն շեմն է եւ կարող է փոփոխվել՝ կախված ապրանքի տեսակից: Վառելիք տեղափոխելու դեպքում, օրինակ, ադրբեջանցիները 260 դոլար մաքսատուրք են գանձում, նույնիսկ, երբ վարորդները դատարկ բեռնատարով Հայաստանից Իրան են վերադառնում: Երկու շաբաթ առաջ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի անցակետով եկած իրանցի վարորդներից մեկն էլ պատմեց, որ կրակայրիչներ է փոխադրել, եւ ադրբեջանական անցակետում մի քանի ժամ սպասեցնելուց հետո իրենից ավելի շատ՝ 180 դոլար մաքսատուրք են գանձել:

Հայ ներմուծողները ադրբեջանական տուրքը վճարում են իրենց գրպանից՝ դրա համար պետությունից չստանալով որեւէ փոխհատուցում։ Իրանցի վարորդների միջոցով ադրբեջանցիներին վճարած մաքսատուրքի վերաբերյալ տեղեկատվությունը հաշիվ-ապրանքագրում չի ներառվում, հետեւաբար, չի երեւում նաեւ պետության տվյալների բազայում։ Հայ գործարարների եւ իրանցի արտադրողների միջեւ կապ ապահովող «Իրանիմպորտ» միջնորդ-ընկերությունը վերջին ամիսներին նմանատիպ մի քանի տասնյակ գործարք է կատարել: Ընկերության գործադիր տնօրենը, սակայն, զարմացած է՝ այս հարցում պետությունից պատշաճ ուշադրություն չի եղել:

Գործարարները, որոնք այժմ ստիպված են կրկնակի մաքսատուր վճարել ներմուծման կամ արտահանման համար, նույնպես չեն բողոքում։ Նրանք թերեւս այս հարցն իրենց համար լուծել են ապրանքը թանկացնելով։ Իսկ տարբերությունը վճարում է սպառողը՝ Հայաստանի քաղաքացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում