Ներքին 3 տարի առաջ - 18:57 24-09-2023

Մենք չունենք գործընկեր խաղաղության հաստատման գործում․ Արարատ Միրզոյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում․

«ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ կերպով գրանցված ջանքեր է գործադրել այդ նպատակով։ Ավաղ, մենք չունենք գործընկեր խաղաղության հաստատման գործում, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք» և անընդհատ ուժ է կիրառում»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ անտեսում Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ:

«Մեսիջը պարզ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»,- նշել է Միրզոյանը:

ՀՀ արտգործնախարարի պնդմամբ՝ միջազգային համայնքը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուժեղ քաղաքական կամք:

Ամենից շատ դիտված

20:30 Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր
07:18 Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Իրավունք»
22:18 Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
23:00 Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում
21:49 Մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը ձգձգվում է
12:32 Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած
22:30 Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան
23:23 ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
21:00 Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)

Ձեզ գուցե հետաքրքրի