Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 01:08 22-09-2023

Եթե ԼՂ-ի ապագա ինտեգրումը Ադրբեջանի հետ հաջողության պիտի հասնի, ապա անհրաժեշտ է հաշտեցման մոտեցում․ Գանայի ներկայացուցիչ

Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։

Գանայի ներկայացուցիչը հույս հատնեց որ խորհրդի քննարկումները կօգնեն երկու պետություններին՝ ամրապնդելու վաղուց սկսված հակամարտության կայուն և տևական լուծումը։

«Տեղական հակաահաբեկչական գործողությունը, որ Ադրբեջանը իրականացրեց 2 օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, և զոհերի առկայությունը հիշեցնում է մեզ տարածաշրջանում փխրուն խաղաղության և ողբերգական պոռթկումների ռիսկի մասին, ինչին 2 անգամ արդեն ականատես ենք եղել։ Մենք այս հնարավորությունը օգտագործելով մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված քաղաքացիական անձանց և ռուս խաղաղապահների ընտանքիներին․ նրանք զոհվեցին առանց որևէ անհրաժեշտության։ Գործողությունից մեկ օր անց կողմերը հրադադարի են հասել։ Մենք միանում ենք խորհրդում արված բոլոր կոչերին՝ անմիջապես դադարեցնելու ռազմական բոլոր գործողությունները։ Լարվածության սրացում ԼՂ-ում մայրցամաքը և աշխարհը իրեն թույլ տալ չի կարող համաշխարհային անվտանգության և քաղաքական լարվածության այս պայմաններում»,- ասաց նա։

Կողմերին կոչ արվեց զսպվածություն ցուցաբերել և համագործակցել ռուսական խաղաղապահ զորախմբի հետ․ եթե ԼՂ-ի ապագա ինտեգրումը Ադրբեջանի հետ հաջողության պիտի հասնի, ապա անհրաժեշտ է հաշտեցման մոտեցում և ոչ թե առճակատման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան