Արտաքին 3 տարի առաջ - 16:00 28-06-2023

Երբ Պուտինի ռեժիմը տապալվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման հեռանկարներ կստեղծվեն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ երբ տապալվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման հեռանկարներ կստեղծվեն։ Այս մասին Սաակաշվիլին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Հենց որ տապալվի Պուտինի ռեժիմը, Վրաստանում իշխանությունն անմիջապես կփոխվի, իսկ Հարավային Կովկասում կստեղծվեն Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ: Հետևաբար, մենք շատ շուտով կստանանք բոլորովին այլ, միացյալ Հարավային Կովկաս, և միևնույն ժամանակ (դրանով) մենք պետք է ուղիներ փնտրենք ամբողջ Կովկասը միավորելու՝ դեպի հաղթանակած Ուկրաինա և ողջ Եվրոպա մուտք գործելու հնարավորությամբ», - գրել է նա։

Սաակաշվիլին նշել է, որ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները ցույց են տվել իշխանության «չափազանց թույլ» լինելը, ուստի, ըստ Սաակաշվիլիի, ակտիվանալու ժամանակն է:

«Վերականգնեք հները և ստեղծեք դիմադրության նոր բջիջներ, ակտիվացրեք ձեր կապերը սփյուռքի և, իհարկե, Ուկրաինայի միջոցով, եկեք միասին աշխատենք ժողովրդավարական աշխարհը պատրաստելու հյուսիսկովկասյան ժողովուրդների անկախությանը: Մենք պետք է կամուրջներ կառուցենք միմյանց հետ, որպեսզի (Ռուսաստանի) քայքայման գործընթացը հնարավորինս ոչ բռնի դառնա և ապագայում խուսափենք հակամարտություններից», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան