Ներքին 3 տարի առաջ - 17:53 21-09-2023

Առանց կողմերի հետ համաձայնության՝ չենք կարող որևէ բան անել․ Կարմիր խաչ

Ավելի վաղ գրել էինք, որ Արցախի Հանրապետության որոշ շրջաններում կան վիրավորներ, սակայն նրանց բուժօգնություն չեն կարողանում ցուցաբերել, քանի որ ոչ մեքենա կա, ոչ բժիշկ։ Oragir.News-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքվեցինք՝ Կարմիր խաչը կապի մե՞ջ է, հնարավո՞ր է վիրավորներին տեղափոխել, վերջինը պատասխանեց․

«Կարմիր խաչը հիմա չունի նման գործողություններ։ Փորձում ենք հետևել, հասկանալ, թե մեր գործողությունների շրջանակը որը կլինի, որովհետև առաջարկել ենք մեր մարդասիրական ծառայությունները։ Առանց կողմերի հետ համաձայնության՝ չենք կարող որևէ բան անել»,- հավելեց նա։

Նշենք, որ Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այդ պահին հաստատված տվյալով զոհերից 10 խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով